Թուրքիան դադարեցնում է թռիչքները դեպի Իրաքյան Քրդստան

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իրաքյան Քրդստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ հայտարարությունը հաջորդել է Իրաքի կառավարության կողմից հնչեցված հայտարարությանը, որով այդ երկիրը պահանջել էր ավիափոխադրումներ իրականացնող օտարերկրյա կազմակերպություններին սեպտեմբերի 29-ից առկախել թռիչքները դեպի Իրաքյան Քրդստան:

Թուրքիայի ԱԳՆ-ն պահանջել է Դոհուքում, Էրբիլում և Սուլեյմանիեում գտնվող կամ դեպի այդ քաղաքներ մեկնել պատրաստվող իր քաղաքացիներին հետևել նախարարության և Իրաքում Թուրքիայի ներկայացուցչությունների նախազգուշացումներին և հայտարարություններին:

Նախօրեին Էրբիլում Թուրքիայի դեսպանությունից հայտնել էին նաև, որ թուրքական ավիաընկերությունները՝ Turkish Airlines-ը, Atlas Global-ը և Pegasus-ը դադարեցնում են թռիչքները դեպի Իրաքյան Քրդստանի Էրբիլ ու Սուլեյմանիե քաղաքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում