Պետությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված շահաբաժիններից եկամտահարկը

ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված դիվիդենտներից` շահաբաժիններից, եկամտահարկը, եթե ստացողները դրանք նորից ներդնեն ձեռնարկության կապիտալի մեջ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշումը հետին թվով վերաբերում է նաև 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարագրված բոլոր շահաբաժիններին:

Հարկը ետ ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ եկամտահարկի փոխհատուցման մասին դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, ֆիզիկական անձին դիվիդենտ վճարելու ու դրանից 10 տոկոս եկամտահարկ պահելու մասին տեղեկանք, ընկերության կանոնակարգային կամ բաժնետիրական կապիտալի մեջ ընդհանուր ներդրումների մասին տեղեկանք, այդ ներդրումները հաստատող փաստաթուղթ և գրանցամատյանից տեղեկանք կապիտալի հնարավոր փոփոխությունների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում