Ղարաբաղը վաղ թե ուշ կազատագրվի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Նուրեդին Ջանիկլին հայտարարել է, որ «Ղարաբաղը վաղ թե ուշ կազատագրվի օկուպացումից», հայտնում է rusarminfo-ն։

«Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական տարածք է, և այն պետք է ազատագրվի օկուպացումից։ Վաղ թե ուշ այդ հողերը կազատագրվեն»,-ասել է Ջանիկլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը նաև նշել է Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության կարևորությունը սեփական զենքի արտադրության գործում, քանի որ երկու պետությունները բախվում են խնդիրների՝ արտերկրից զենքի գնման հարցում։

«Ռազմական ոլորտում մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ բարձր մակարդակի վրա է։ Մենք գործում ենք որպես մեկ ամբողջություն։ Ադրբեջանի ուժը Թուրքիայի ուժն է, և հակառակը։ Մենք պետք է ջանքեր ներդնենք ռազմական արդյունաբերության ոլորտում՝ սեփական զենքի արտադրության համար»,-հայտարարել է Նուրեդին Ջանիկլին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Անկարան Բաքու է ուղարկել 1 մլն դոլարի տարատեսակ սպառազինություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում