Արցախի ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 28-ին հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հայտարարությունում ասված է.

«Սույն թվականի սեպտեմբերի 28-ին թիվ 6 ընտրատարածքի ԱԺ պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության անդամ Իվան Խորենի Ավանեսյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ներկայացրել է հրաժարականի մասին դիմում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն և ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում