Արցախի Սահմանադրական բարեփոխումներն ուղղված չեն իշխանության վերարտադրությանը. Արայիկ Հարությունյան

Սահմանադրական բարեփոխումներն ու կառավարման համակարգում փոփոխություններն Արցախում ուղղված չեն իշխանության վերարտադրությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արցախի կառավարության պետնախարար Արայիկ Հարությունյանն` անդրադառնալով այն հարցին, թե սահմանադրական բարեփոխումներն ու կառավարությունում իրականացվող փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը:

«Ես համաձայն չեմ այդ դիտարկմանը: Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել և ընդգծել, որ այդ բարեփոխումներն անհրաժեշտություն են: Այսօր տեսնում եք, որ թարմացվել է նախարարների կազմը, սկսվել է վարչակազմերի ղեկավարների փոփոխությունը: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ասեմ, որ պետնախարարը տրված լիազորություններով կոորդինացնում է կոնկրետ ոլորտ, իմ դեպքում դա տնտեսական է: Հետագայում կարող է լինել այլ պետնախարար ու կոորդինացնել այլ ոլորտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում