AM | RU
USD
EUR
RUB

Արցախի ՀՆԱ-ն 10 տարում աճել է գրեթե 4 անգամ. պետնախար Հարությունյանն ամփոփիչ ասուլիս է տվել

 
 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հակիրճ ներկայացրել է ԱՀ կառավարությանանցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ա. Հարությունյանի խոսքով՝ այդ տարիների ընթացքում կառավարությունը, առաջնորդվելով Նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրերով, տարեցտարի ապահովել է ՀՆԱ-ի աճ՝ ավելացնելով պետական բյուջեն ու կյանքի կոչելով սոցիալական շատ ծրագրեր: «Այսպես, օրինակ, եթե 2007թվականին հանրապետության ՀՆԱ-ն կազմում էր 70,8 մլրդ դրամ, 2016թ.՝ 229,6 մլրդ, ապա 2017թվականին այն կանխատեսվում է հասցնել շուրջ 270 մլրդ-ի՝ տասը տարում ապահովելով անվանական ՀՆԱ-ի գրեթե 4 անգամ աճ: Եթե 2007թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 22,4 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 59 մլրդ, ապա 2017 թվականին այն անցնելու է 70 մլրդ-ը»:

Արայիկ Հարությունյանը կարևոր ձեռքբերումներից մեկն է համարել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: «ՀԷԿ-երի կառուցման շնորհիվ՝ 10 տարվա ընթացքում շուրջ 4 անգամ ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 90,4 մլն կՎտ/ժ-ից հասնելով 345 մլն կՎտ/ժ արտադրանքի: Արդյունքում, Արցախը դարձել է ոչ միայն էներգաբավ, այլև՝ էլեկտրաէներգիա արտահանող հանրապետություն: Պլանավորում ենք ցուցանիշը մոտ ապագայում հասցնել մինչև 700 մլն կՎտ/ժ-ի»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նա շեշտադրել է, որ լուրջ տնտեսական աճ է արձանագրվել նաև գյուղատնտեսության բնագավառում՝ 2,9 անգամ ավելացնելով գյուղատնտեսական համախառն արտադրանքը: Եթե 2007թվականին արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի 53,000 տոննա բերք, ապա 2017թվականին այն կազմել է 150,000 տոննա: Պետնախարարն անդրադարձել է նաև շինարարական ծավալների ավելացման, կենսական անհրաժեշտության ենթակառուցվացքների վերականգնման և զարգացման մի շարք այլ ծրագրերի:

Իր մուտքի խոսքի ավարտին Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2018 թվականի բյուջեն պլանավորվում է 100 մլրդ դրամի սահմաններում՝ ընդգծված ծախսային ուղղություններով՝ սոցիալական ծրագրերի կյանքի կոչման, ենթակառուցվածքների վերականգնման, ներդրումային նախագծերի կատարման և այլ ծրագրերով:

Պատասխանելով պետական նախարարի պաշտոնում իր լիազորությունների մասին հարցին՝ Ա.Հարությունյանը նշել է, որ Նախագահի հրամանագրով հստակ սահմանվել են պետնախարարի լիազորությունները, անելիքներն ու գործունեության շրջանակը: «Ըստ Նախագահի հրամանագրի՝ պետական նախարարի դիրքում զբաղվելու եմ պետական գույքի և ֆինանսների կառավարմամբ, ինչպես նաև համակարգելու եմ տնտեսական ոլորտի նախարարությունների գործունեությունը: Դա ինձ հնարավորություն է տալու շարունակել իմ ակտիվ աշխատանքը հատկապես Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Ներկա պայմաններում, երբ հանրապետության համախառն ներքին արդյունքը հասնում է 270 մլրդ դրամի, տարեկան շուրջ 10 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է տնտեսության մեջ ավելացնել ևս 27 մլրդ դրամ: Դրա համար պահանջվում է ավելի մեծ աշխատանք տնտեսության ոլորտում՝ ներգրավելով լրացուցիչ ներդրումներ: Ահա այդ ուղղությամբ էլ կենտրոնացնելու եմ իմ գործունեությունը, որպեսզի ապահովենք ցանկալի արդյունքներ»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկներին և հայտարարություններին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքում մենք իրագործում ենք բազմաթիվ ծրագրեր: Շահումյանի շրջանում ավարտել ենք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհիշինարարությունը, կառուցել ենք բարձրավոլտ օդային էլեկտրագիծը: Այնտեղ նախատեսում ենք իրականացնել հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր. մասնավորապես՝ սկսված են ՀԷԿ-երի, ջրի գործարանի, բնակարանների կառուցման աշխատանքները, Քաշաթաղի շրջանի Միջնավան և Իշխանաձոր բնակավայրերում շարունակվում են բնակարանաշինության ծրագրերը և այլն: Մեծ ուշադրություն ենք դարձնում կրթության, մշակույթի բնագավառների զարգացմանը՝ դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների կառուցման միջոցով: Իսկ ոչ բնակելի տարածքներում մեծ ներդրումներ ենք նախատեսում՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: Ուստի, որպես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքներ, դրանք զարգանում են և ծառայելու են մեր երկրին»:

 

Լրահոս
Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած օտարերկրացի ուսանողները հրավիրվել են ոստիկանություն «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Աստված տա, որ այլևս ոչ մի հայ մայր չանցնի այն դժոխքով, որը տեսել են մեր հերոսների ծնողները Պատճառված վնասից ավելի քան 44 միլիոն դրամը վերականգնվել է․ չարաշահումներ պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում Նախորդ յոթ տարիներին շարքից հանվել է ադրբեջանական 22 ԱԹՍ, հայկական կողմը կորցրել է 3-ը Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ․ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը ՀՔԾ-ն կարճել է բողոքի ցույցերի օրերին Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթը Դատարանը բավարարեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանի կալանքը փոխելու միջնորդությունը ԱՄՆ-ում մահացել Է ժեստերի լեզվին տիրապետող գորիլան Թուրքիան պատասխան մաքսային տուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների վրա Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը հակասում է ՍԾՏՀ ԽՎ հիմնարար սկզբունքներին. Շարմազանով Սանասարյանը չարաշահումների դեպքում ստուգումներ կնախաձեռնի նաև իր «հեղափոխական ընկերների» գերատեսչություններում Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության հաշտեցման պատմական գործընթաց. Նիկոլ Փաշինյան Արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Դանիելյանը Արտակ Զեյնալյանը կարևորել է ԵԽ աջակցությունը Հայաստանում արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու գործում Թուրքիան սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը «Յանս»-ում, սեփականատիրոջ ու տնօրենի տանը խուզարկությամբ հայտնաբերված ավելի քան 1 մլն դոլարն ի պահ է հանձնվել ԿԲ-ին Դավիթ Սանասարյանը խոստանում է ապրել բացառապես աշխատավարձով Կենդանաբանական այգի այցելելը լիովին անվտանգ է. առողջապահության նախարարություն Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում չարաշահումների առթիվ քննվում է 13 քրգործ «Էջմիածնում ավտոմատներով հարձակվում էին հիմնարկների վրա, գումարներ էին խլում, երեխաներ էին գողանում-վաճառում». Հրաչ Բերբերյան ԵԿՄ նիստում որոշվեց կասեցնել վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. տեսանյութ Դավիթ Սանասարյանը ՊՆ-ում ստուգումները հիմնավորում է ուժեղ և մաքուր թիկունք ունենալու անհրաժեշտությամբ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Դատապարտյալին տեսակցության եկածների սեռական օրգանների հատվածում բջջային հեռախոսներ են հայտնաբերվել Մենք խոտ ուտող հերոս չենք ունեցել և չունենք Կառավարությունը կշարունակի վճարել «Նաիրիտ»-ի 121 աշխատակցի աշխատավարձը Պատրաստ եմ ողջ ներուժս դնել արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու գործում. Մանե Թանդիլյան Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ Ոստիկանները բացահայտել են Ավշարի դպրոցի տնօրենի չարաշահումները Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգության հետևանքով մարդ է վիրավորվել Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները Որևէ խնդիր չունենք. Դավիթ Սանասարյանը վստահ է՝ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ում բացահայտված չարաշահումներում պատասխանատվության բաժին չի ունենալու ԵՄ-ն ԼՂ խնդրի կարգավորման հարցում վերահաստատել է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan