Չինաստանում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Սիչուան նահանգում, տեղի է ունեցել 5,4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցնցումները գրանցվել են Գուանյուան քաղաքի մոտակայքում: Օջախը գտնվում է 13 կմ խորության վրա:

Երկրաշարժի արդյունքում տուժածների, զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում