AM | RU
USD
EUR
RUB

Ամերիկացի գրողը, հայ արտադրողն ու նրանց միավորող «Խատուտիկի գինին»

 
 

Ամերիկացի հայտնի գրող Ռեյ Բրեդբերրիի «Խատուտիկի գինի»-ն Գագիկ Թամազյանին դիվանագիտությունից տարավ դեպի գինեգործություն: Բրեդբերրիի նկարագրած արևահատ խատուտիկի գինին մի հեքիաթ էր, որը Գագիկը որոշեց իրական դարձնել: Դրա համար երեք տարի պահանջվեց: Դպրոցական տարիքից քիմիայի ու կենսաբանության հանդեպ ունեցած սերն այստեղ շատ օգնեց նորարար երիտասարդին: Փորձերն ու փորձարկումներն իրենց հերթին, տարբեր գինեգործների հետ հանդիպումներն ու գինետներ այցելություններն` իրենց, անիրական թվացող գաղափարն իրական դարձրին: Եվ արդեն 9 ամիս է, «Խատուտիկի գինի»-ն տարբեր գինետների էքսկլյուզիվն է համարվում:

«Խատուտիկը հավաքում և չորս ժամվա ընթացքում մշակում ենք, այսինքն` թերթիկները մեկ-մեկ պոկում ենք, որպեսզի չկորցնի համահոտային հատկությունները: Քանի որ ծաղիկը չենք կարող լվանալ, որովհետև կկորցնենք ծաղկափոշին, ուստի հավաքում ենք միայն մաքուր վայրերից, հիմնականում` Արագածի փեշերից»,-Աշտարակի իր գինեգործարանում կազմակերպվող տեխնոլոգիական գործընթացի առաջին քայլը սիրով բացահայտում է երիտասարդ գինեգործը:

Խատուտիկի գինին, ինչպես Գագիկն է ասում, բիզնես-նպատակ չէր հետապնդում ոչ սկզբում, ոչ էլ հիմա, բայց այն դարձավ «Butterfly» ընկերության այցեքարտը: Դրա մասին ամենաթարմ վկայությունն այս տարվա ապրիլին անցկացված «Երևանի գինու օրեր» փառատոնն է. 300 մլ տարողությամբ ապակե շշերով սպիտակադեղնավուն «Խցանված ամառն»-ը ոչ միայն ամենաքննարկվողն էր, այլև` ամենաշատ վաճառվածը: Սակայն բազմաթիվ հաջող դեգուստացիաներն էլ Գագիկին չկարողացան համոզել «Խատուտիկի գինի»-ն դիտարկել բիզնես տեսանկյունուց. ոչ թե գինի, այլ`«քվինտ- էսենցիա» (իդեալական համաձուլվածք) ալքիմիական հասկացությունով բնորոշվող խմիչքը հեղինակը չէր կարող բիզնես-գործիք դարձնել:

Գինեգործական բիզնեսի ուղղությամբ երիտասարդը մտածեց այն ժամանակ, երբ իր մշակած տեխնոլոգիայով առաջին անգամ բանանից ստացավ գինի: «Գինի պատրաստող ցանկացած մարդու որ հարցնեք, թե ինչից է հնարավոր գինի ստանալ, կպատասխանի` խաղողից: Բայց մենք գինի ստանում ենք նաև այլ պտուղներից` իմ մշակած տեխնոլոգիայով: Ստանում ենք բանանի հյութ, հետո փոխում ենք նրա մոլեկուլային կառուցվածքը և ստանում խաղողի հյութ` պահպանելով, սակայն, համահոտային հատկանիշները, որից հետո ավանդական տեխնոլոգիայով դրանից ստանում ենք գինի»,-ասում է Գագիկն ու հավելում, որ իրենց ստացած գինին ունի յուրահատուկ համ, բայց ոչ երբեք` բանանի: Գինեգործության մեջ ունեցած չորսամյա փորձն ու տեսական գրականությունն են Գագիկին հիմք տալիս պնդելու, որ բանանից, նարնջից կամ այլ պտղից բնական ճանապարհով ստացված գինին ոչ մի դեպքում հումքի համը չի կարող ունենալ, իսկ եթե ունի, ուրեմն գինու մեջ հավելանյութեր կան:

Բանանին հաջորդեց նարինջը, հետո` կակաոն: Գինու առաջին երկու տեսակները փորձարարական փուլը հաջողությամբ անցել, բայց դեռ շուկայում չեն հայտնվել, իսկ երրորդը դեռ պիտի փորձարկվի:

Գագիկը վստահեցնում է` հայ սպառողը հնարավորություն կունենա ձեռք բերելու «Butterfly»-ի տեսականին, բայց թիրախային շուկան գինեգործը Եվրոպայում է տեսնում: «Հայաստանում էքսկլյուզիվի սիրահարներ այդքան էլ չկան, դրա համար էլ մտածում եմ արտադրանքն արտասահմանում իրացնելու ուղղությամբ: Հավանաբար կարտադրվի Հայաստանում ու կարտահանվի եվրոպական երկրներ` հիմնականում Գերմանիա»,-ասում է «Butterfly»-ի հիմնադիրը:

Երիտասարդ գինեգործը հավատում է, որ ինչպես կարողացավ խատուտիկից գինի ստանալ` այն դեպքում, երբ ոչ ոք չէր հավատում դրան, այնպես էլ կկարողանա զարմացնել եվրոպացի սպառողին` հայկական արտադրության բացառիկ գինիներով:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
«Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի «168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին «Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը «Հրապարակ». Հանրապետականը 2 թևի է բաժանվել ընտրություններին ընդառաջ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 16 Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan