Մակքեյնը կոչ է արել Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական իրագործումն» ապահովող միջոցներ ձեռնարկել

Ամերիկյան սենատորներ Ջոն Մակքեյնը և Բեն Քարդինը համոզում են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվայի դեմ պատժամիջոցների «ամբողջական կատարումն» ապահովող միջոցներ ձեռնարկել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hill-ը:

Սենատորները Սպիտակ տուն նամակ են ուղարկել, որում հիշեցվում է պատժամիջոցների մասին օրենքի իրագործման տարբերակը հստակեցնելու անհրաժեշտության մասին:

Նրանք հավելել են նաև այն, որ Թրամփը պետք է ապահովի պատժամիջոցների ամբողջական իրագործումը և այդ հարցերում համագործակցի նաև եվրոպական դաշնակիցների հետ:

Օգոստոս ամսին ԱՄՆ-ի նախագահը օրենք է ստորագրել, որով նախատեսվում է ընդլայնել Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ:

Նշվում է, որ նախագահի աշխատակազմը վերջնական փաստաթուղթը պետք է հրապարակի հոկտեմբերի սկզբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում