Թիլլերսոնը ՉԺՀ նախագահին հայտնել է, որ ԱՄՆ-ը բաց է պահում ԿԺԴՀ-ի հետ երկխոսության ուղիները

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Պեկինում ՉԺՀ նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպմանն ընդգծել է, որ ամերիկյան կողմը բաց է պահում բանակցային ուղիները ԿԺԴՀ հետ երկխոսության համար: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին «Yonhap» գործակալությունը:

«Մենք պահպանում ենք Փհենյանի հետ բանակցային ուղիները և հետևում ենք ԿԺԴՀ-ի կողմից պատասխան գործողություններին»,- հայտարարել է Թիլլերսոնը:

Ռեքս Թիլլերսոնը պաշտոնական այցով գտնվում է ՉԺՀ-ում, որի շրջանակներում հանդիպել է նախագահ Սի Ցինփինի հետ և բանակցություններ վարել ՉԺՀ ԱԳ նախարար Վան Ինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում