Ոստիկանները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում անկանոն կրակոցներ արձակած անձին. տուժածներ չկան

Հայաստանի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձին: 

Անհայտ անձը ներխուժել է «Արմենիա» բժշկական կենտրոն և անկանոն կրակոցներ արձակել: Ոստիկանության աշխատակիցները անմիջապես վնասազերծել են նրան: Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին մամուլում տարածված լուրերը, որ կրակոցների պահին փախուստի է դիմել հիվանդանոցում բուժօգնություն ստացող կալանավորը, որին կանխել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցնները: Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս պահին հետաքննություն է ընթանում և ավել ոչինչ ասել չեն կարող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում