Վիգեն Սարգսյանը հերքում է իր և Մովսես Հակոբյանի լարված հարաբերությունների մասին լուրերը

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե լարված հարաբերություններ ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ: Հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ցանկացած պաշտոնյա նշանակման պահից ենթադրվում է, որ մի օր պետք է լքի իր պաշտոնը, բայց երբ խոսքը վերաբերում է զինված ուժերին և բանակին, ցանկալի է զերծ մնալ հորինված պատմություններից:

«Այդ հորինված պատմություններն անառողջ մթնոլորտ են ձևավորում»,- ընդգծեց նախարարը:

Նա հավելեց, որ ինքը շատ հարգում է խոսքի ազատությունը, սակայն նշեց, որ նախարարի պաշտոնի նկարագության մեջ չի մտնում ֆանտազիաներ մեկնաբանելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում