Պաղեստինի կառավարությունը սկսում է աշխատանքը Գազայում

Պաղեստինի ազգային համաձայնության կառավարությունն աշխատանքի Է ձեռնամուխ լինում Գազայի հատվածում: Այդ մասին, ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հոկտեմբերի 2-ին առափնյա միջատարածք ժամանելուց հետո հայտարարել Է վարչապետ Ռամի Համդալան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Գազա նրա ուղեւորությունն առաջինն Է դարձել 2015 թվականից ի վեր: Այն իրականացվում Է ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ հակամարտող շարժումների միջեւ լիակատար զինադադարի վերաբերյալ սեպտեմբերին Կահիրեում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մենք ցանկանում ենք փակել Պաղեստինի պառակտման Էջը,-հայտարարել Է նա:-Պաղեստինը չի կարող գոյություն ունենալ առանց Արեւմտյան ափի ու Գազայի հատվածի միասնության եւ փոխգործակցության»: Համդալայի խոսքով՝ «պաղեստինյան կառավարությունը Գազայի հատվածում աշխատանքի Է ձեռնամուխ լինում Կահիրեի պայմանավորվածությունների համաձայն եւ, առաջին հերթին, կկենտրոնանա առափնյա միջատարածքի ժողովրդի տանջանքները թեթեւացնելու վրա»:

Գազայում պաղեստինյան կաբինետը կանցկացնի շաբաթական նիստ: Ռամալլահից կառավարության ղեկավարի հետ միասին ժամանած նախարարները պետք Է ընդունեն գործերը անկլավի տարածքում պրոֆիլային գերատեսչությունների պատասխանատվության գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում