AM | RU
USD
EUR
RUB

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

 
 

Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սևեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի և վրաց ջոկատայինների միջև: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

- Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ, այդ թվում և օտար, անդրադառնում են Գումբուրդոյի դեպքերին, ներկայացվում են տարբեր պատճառներ: Որն է, սակայն, իրական պատճառը Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումների:

- Այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքի Գումբուրդո գյուղում, ցավալի է: Կատարվածի առնչությամբ խորապես մտահոգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը և մեր ժողովուրդը:

Խնդիրը հետևյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել և ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր:

Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները և ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաև վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար:

Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը պատճառ է դարձել այս տհաճ միջադեպի և որոշակի լարվածություն առաջ բերել:

- Ի՞նչ քայլեր են կատարվում` հարթելու ստեղծված անցանկալի իրավիճակը:

- Նախ կուզենք տեղեկացնել, որ խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես և Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաև սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների և եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու և լարվածությունը թուլացնելու համար:

Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու և հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի և Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռնվի, ազգային ընկալյալ ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսևորել իրենց ննջեցյալների նկատմամբ:

Լրահոս
Աղասի Դարբինյանն ընտրվել է Վարչական դատարանի նախագահ Հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ նոր տեսանյութը Մանվել Գրիգորյանի՝ Արցախի տան խուզարկությունից (Տեսանյութ) Պարզվել են «Կոմայգի» կոչվող տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները Սերժ Սարգսյանի եղբայրը բերման է ենթարկվել ոստիկանություն Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար Նախարարությունը հորդորում է բացառել կրեմային հրուշակեղենի և լցնովի փափուկ պաղպաղակի օգտագործումը Վերապատրաստված ուսուցիչները պահանջում են տարրական դասարաններում «Տեխնոլոգիա» առարկայի դասաժամերի տրամադրում Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին ՀՔԾ-ն Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա «Շատ հավանական է, որ արդեն որոշված է այդ խնդիրը, ուղղակի դեռ հարց է՝ ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին» Դանակահարություն Տիգրան Մեծ պողոտայում (Տեսանյութ, լուսանկարներ) Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման Ռազմական ոստիկանները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանում Սերժ Թանկյանը Հայաստանի հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից գործողություններ են իրականացվում «Էլիպս» ընկերությունում Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել Բողոքի ակցիա՝ Սեւան-Երեւան ավտոմայրուղում Լիոնել Մեսիին ծննդյան օրը 60-կիլոգրամանոց տորթ են հանձնել Բրոնիցիում Անձնագրային համակարգում ոստիկանություն կարևոր փոփոխություններ է խոստանում Մանվել Գրիգորյանի ծննդավայր արշալույսցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը Մենք չենք պարտադրելու, բայց մեծամասամբ ձայնը տալու ենք ՔՊ-ին․ ԵԿՄ ԵԿՄ վարչության շարքերը պետք է լքեն ևս 65 հոգի. ԵԿՄ փոխնախագահ Կպատասխանեմ ամենաշատ like հավաքած 10 հարցերին Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել, նա մեղադրվում է խուլիգանության մեջ ԱԻՆ-ը հորդորում է ցերեկային ժամերին խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից ՊԵԿ-ը Երևանում բացահայտել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. նա ներգրավված է ՊԲ-ի համար նախատեսված «ՈՒԱԶ»-ների հափշտակման գործում Սրտի ստենտավորման արժեքը կարող է նվազել շուրջ 100 հազար դրամով Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանին չեն գոհացրել խորհրդարանական ընտրության արդյունքները Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում պետական իրավասու մարմինների լռությունը լրագրողներին ուղղված սպառնալիքների դեպքերին Էրդողանը Թուրքիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ է տանում Թուրքիայում ընտրելու գործընթացն ավարտված է. ահազանգեր կան քրդաբնակ շրջաններում լուրջ ընտրախախտումների մասին ԵԿՄ նախագահի լիազորությունները դադարեցվեցին, կկազմակերպվի նոր համագումար Ռոման Բերեզովսկին կմասնակցի Լեգենդների խաղին Մալդինիի, Կրեսպոյի, Բատիստուտայի հետ միասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan