ԱԺ քառօրյա. կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին. ՈՒՂԻՂ
04/10/2017 10:18
Նմանատիպ
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն սեպտեմբերի 3-ի նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Արտահերթ ռեժիմով քննարկվել է նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն տալու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կրկին ներկայացրել է «Ելք» խմբակցությունը:
Ժամը 16:30-ից խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, ովքեր կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում