Թուրքիայում PKK-ի գործի դրած պայթուցիկի հետևանքով թուրք զինվորներ են մահացել և վիրավորվել

Թուրքական Հաքքարի նահանգի Յուքսեքօվա գավառում զինվորական մեքենայի անցնելու ժամանակ Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները գործի են դրել ճանապարհին տեղադրված ինքնաշեն պայթուցիկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Պայթյունի հետևանքով չորս զինվոր մահացել է, չորսը՝ վիրավորվել:

Հաքքարիի նահանգապետարանը կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ տարածաշրջանում գործողություններ են իրականացվում մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ զգալի թվով զրահատեխնիկա է տեղափոխվել Յուքսեքօվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում