Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել

Չեխիայի Խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը վստահեցնում է, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Չեխիայի Սենատի նախագահն անդրադարձավ տարածված լուրերին, թե Չեխիան Ադրբեջանին զենք է վաճառել:

«Վստահ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ անդրադարձել են այս թեմային: Ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրներին զենքի վաճառքի վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շտեխը:

Նա հավելեց, որ իրենք չգիտեն, թե ինչպես է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում, սակայն վստահեցրեց, որ Չեխիայի կառավարությունը դրան համաձայնություն չի տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում