Ինձ համար պատիվ է Մխիթարյանի դեմ խաղալը. Կուբա Բլաշիկովսկի

Ֆուտբոլի Լեհաստանի ազգային թիմի և «Վոլֆսբուրգ»-ի ֆուտբոլիստ Կուբա Բլաշիկովսկին մեծ պատիվ է համարում Հենրիխ Մխիթարյանի դեմ մրցելը:

«Ծանրաբեռնվածությունն ինձ չի խանգարում, հավելյալ խաղերն ինձ օգնում են: Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Մխիթարյան: Նա իր խելացիության, աշխատասիրության շնորհիվ հասել է մեծ բարձունքների և խաղում է աշխարհի լավագույն թիմերից մեկում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ես հիշում եմ Հայաստանի դեմ հին խաղը: Ամեն դեպքում մենք վաղը դուրս ենք գալու խաղադաշտ, որ հաղթենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բլաշիկովսկին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյան մարզադաշտում հոկտեմբերի 5-ին կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում