Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում կատարել է 7 քայլ

Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում այս տարի 7 կարևոր քայլ է կատարել՝ սկսած անհիմն հարստացումը քրեականացնելուց, վերջացրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կանխիկ գործարքների սահմանափակումից, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակների ընդլայնումից, ազդարարների պաշտպանության օրենքից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե որքանո՞վ են ռիսկերը նվազել՝ նախարարն ասաց. «Եթե թվում է, որ ես կարող եմ թվային գնահատական տալ, ոչ: Շատ գործիքներ հենց սկսում են աշխատել, անմիջապես չեն տալիս իրենց արդյունքը, բայց տարիների ընթացքում ակնհայտ է դառնում` արդյունավետ են, թե ոչ»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով միջազգային կառույցների գնահատականներին՝ Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք ունենք հանձնարարականներ, որոնք պետք է կատարվեն և բխում են միջազգային փաստաթղթերից։ Այդ հանձնարարականները քայլ առ քայլ կատարում ենք, տեսնենք ինչպես կգնահատեն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում