Թեթև արդյունաբերության ոլորտում ավելանում է աշխատատեղերի թիվը

Թեթև արդյունաբերության ոլորտում ավելանում է աշխատատեղերի թիվը. «Ալեքս տեքստիլ» ընկերությունն ընդլայնվում է` ներկայացնելով նոր արտադրամասեր: «Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը, գործվածքային բլուզ արտադրող արտադրամասը ներկայացնելիս նշեց, որ բերված են լավագույն սարքավորումները:

«Ճապոնական լավագույն սարքավորումներն են այստեղ: Մեր գործընկերն են են Հայաստանի ներդրումների ակումբը, ֆրանսիահայ Ջիջիրյան ընտանիքը: Այս պահին 40 աշխատակից ունենք, շուտով կունենանք ևս 60-ը: 2018 թվականին նոր մասնաշենք ենք կառուցում, աշխատողների թիվը կավելանա: Այս արտադրամասում 2 մլն եվրո ներդրում է կատարվել: Ծավալների մասին խոսելը դեռ վաղ է: Շուկան ուսումանսիրված է, առայժմ աշխատում ենք Հայաստանի համար, պատվերներ ունենք Ռուսաստանից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Մարատ Մովսիսյանը:

Տիգրան Ջիջիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեծ հույսերով է ներդրում կատարել Հայաստանում: Նպատակ ունեն ընդլայնել արտադրությունը:

«Մեր արտադրությունը կատարում ենք ֆրանսիայում, Բուլղարիայում, «Ալեքս տեքստիլ»-ի հետ միասին որոշեցինք բացել արտադրություն Հայաստանում: Ապրանքները արտահանելու ենք նաև Ռուսաստան, Եվրոպա: Ցանկանում ենք արտադրել նորություններ, որ համապատասխան լինի եվրոպական չափանիշներին: Արտադում ենք սվիտերներ տղամարդկանց, կանանց համար: Հումքը բերվելու է եվրոպայից, արտահանվելու է «Արտադրված է Հայաստանում» անվամբ»,-ասաց Տիգրան Ջիջիրյանը:

2016թ.-ից «Ալեքս տեքստիլ» ընկերությունն արտադրում է մանկական հագուստ` ռուսական «Մանկական աշխարհ» ցանցի պատվերով։ Պատվերների ավելացման արդյունքում՝ ընկերության կողմից ընդլայնվել է 2017թ. մարտ ամսին բացված կարի արտադրա մասը որտեղ ներգրավվել է շուրջ 470 նորաշխատող:

Նախատեսվում է, որ 2018թ-ին էապես կընդլայնվեն «Ալեքստեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները Ընթացքի մեջ են նաև Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները:

Թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից հիմնականում արտադրվում են տրիկոտաժի արտադրատեսակներ` գորգեղեն, գուլպեղեն, հագուստ, կոշիկ և կաշվե արտադրատեսակներ: Ոլորտի արտադրանքի թողարկման գերակշիռ մասն ապահովում է հագուստի արտադրությունը, որտեղ ներգրավված են ընկերությունների և աշխատուժի հիմնական մասը:

2017թ-ի առաջին կիսամյակի արդյունքներով հանրապետության թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն է ծավալել 155 ընկերություն, որոնք արտադրել են 6.2 մլրդ ՀՀ դրամի արտադրանք։ 2016թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճը կազմել է 51 տոկոս։ Արտահանվել է 3.8 մլրդ դրամի արտադրանք, աճը՝ 35.7 տոկոս։ Ոլորտում աշխատում է 4,304 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում