Մովսես Հակոբյանը հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 5-ից 13-ն անցկացվող «Որոնում-2017» մարտավարամասնագիտական ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ուժերի մի մասի ու ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցերի լայն շրջանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում