ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Ալիևի հետ քննարկել են բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքն ու բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու հարցը:

Ալիևն առանձին հանդիպել է նաև ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շեֆերին:

Հոկտեմբերի 6-ին համանախագահներին ընդունել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում