ՀՀ ԶՈՒ զորավարժարաններում շարունակվում է «Որոնում-2017» զորավարժության երկրորդ փուլը

ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում hոկտեմբերի 6-ին շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտավարական-մասնագիտական զորավարժությանը զուգահեռ ՀՀ տարածքում հոկտեմբերի 6-ին ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության հետ անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ:

Մարզումների հիմնական նպատակը միասնական ղեկավարման մարմնի` ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հրամանատարության գործողությունների համադրումն է:

«Որոնում 2017» մարտավարական-մասնագիտական զորավարժության ակտիվ` կրակային փուլը կանցկացվի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում