ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով հոկտեմբերի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի ԻԻՀ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Կարեն Կարապետյանն այցելելու է նաև «Արարատ» մարզական ակումբ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում