ՌԴ կասպիական նավատորմի տասնյակ նավեր վարժանքներ են սկսել

ՌԴ կասպիական նավատորմի երկու տասնյակից ավելի նավեր, որոնց թվում են «Դաղստան եւ «Թաթարստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի ուստյուգ» փոքր հրթիռային նավերը» վարժանքներ են սկսել Կասպից ծովում:

Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ընդամենը ծովային զինավարժարաններում ուսումնա-մարտական առաջադրանքներ են կատարում 20-ից ավելի մարտանավեր, կատերներ ու կասպիական նավատորմի օժանդակ նավեր: «Ծովում նավերի անձնակազմերը հրթիռային եւ հրետանային հրաձգություն են իրականացնում ծովային, առափնյա եւ օդային թիրախների ուղղությամբ»,- ասել Է մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Վադիմ Աստաֆեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում