Նախագահը շնորհավորել է Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի և ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ:

Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում