Թրամփի գործողություններն սպառնում են երրորդ աշխարհամարտով. սենատոր Քորքեր

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն: Այդ մասին Հայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Նրա խոսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպես «ռեալիթի շոու»:

«Նա ինձ անհանետացնում է: Նա պետք Է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,– ընդգծել է սենատորը: Քորքերը քննադատել է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին:

Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել է, թե իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում «…» կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,– նշել է սենատորը: Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ Է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում