Պեդրո Ագրամունտի հարցը պարզապես հրաժարականով չի սահմանափակվելու. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համոզված է, որ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հարցը պարզապես այդ հրաժարականով չի սահմանափակվելու: Նա նման կարծիք հայտնեց խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների շրջանակում:

«Այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Պատահական չէ, որ տարբեր եվրոպական երկրներում հետաքննություններ են ընթանում: Սրա արձագանքները մենք դեռ կլսենք: Եթե այսպիսի անդրադարձներ չլինեին, դա բավականին լուրջ հեղինակազրկում կլիներ ԵԽԽՎ-ի նման կարեւոր կառույցի համար»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հոկտեմբերի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական տվեց: ԵԽԽՎ-ն պաշտոնապես հաստատեց նրա հրաժարականը։ Ագրամունտի շուրջ սկանդալը ծավալվել էր ԵԽԽՎ-ի ապրիլյան նստաշրջանի ընթացքում, երբ եվրախորհրդարանականներն սկսեցին Վեհաժողովի ղեկավարին քննադատել մարտին Սիրիա նրա կատարած ուղեւորության համար: Ագրամունտի անվան հետ են կապվում նաև ադրբեջանական խավիարային դիվանագիտության որոշ բացահայտումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում