Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատում Սերգեյ Մինասյանի մասնագիտական կարողությունները դեսպանի պաշտոնի համար

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Այս մասին հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով մամուլում տեղ գտած` Սերգեյ Մինասյանին ագրեման չտրամադրելու մասին հրապարակումներին:

«Ես շատ լավ ճանաչում եմ Սերգեյ Մինասյանին, նա շատ պրոֆեսիոնալ, հայրենասեր, մեծ գիտելիքների տեր անձնավորություն է: Սերգեյ Մինասյանն այնպիսի մասնագետ է, որ շատ երկրներ պետք է ուրախ լինեն նման անձի դեսպանի կարգավիճակով հյուրընկալել: Մնացած խոսակցությունները, թե ագրեմանը կա կամ չկա, դրանք ոչ այլ ինչ են, քան բամբասանքներ: Մենք Վրաստանում այս պահին ունենք գործող դեսպան ի դեմս Յուրի Վարդանյանի»,-ասաց Էդուարդ Շարմազանովը` համոզմունք հայտնելով, որ Սերգեյ Մինասյանն իր պրոֆեսիոնալ կարողություններով շատ օգուտ է տալու Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում