AM | RU
USD
EUR
RUB

Ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպել է տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, վարչապետը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները և արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը:

«Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ընդհանրապես, մեր իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեստարտ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար»,-ասել է վարչապետը:
Դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ նա նշել է. «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների միջև ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաև շահութաբեր բիզնեսներով: Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ՝ մեկն այստեղ, մյուսը՝ Հայաստանում»:

Այնուհետև Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար և բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը», - ասել է վարչապետը:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ:
«Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը և բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարապետյանը պատասխանել է իրանահայերի մի շարք հարցերին, որոնք վերաբերել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, Հայաստանում իրականացվող ծրագրերին, արդյունաբերության, զբոսաշրջության, տրանսպորտի, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում իրականացվող քայլերին և նախագծերին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը և այլն:
Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրով, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին:

Լրահոս
Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայում Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ. ԱՀ ՊԲ Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին Մեքսիկացի պատգամավորները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan