ԵԽԽՎ-ում մեկնարկել է վեհաժողովի նախագահի ընտրության երրորդ փուլի քվեարկությունը

ԵԽԽՎ-ում մեկնարկել է վեհաժողովի նախագահի ընտրության երրորդ փուլի քվեարկությունը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկել է վեհաժողովի նախագահի ընտրության երրորդ փուլի քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 13:00-ին և կշարունակվի մինչև 16:00-ն, որից հետո ձայների մեծամասնությունը ստացած թեկնածուն կստանձնի ԵԽԽՎ նախագահի պաշտոնը:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար պայքարում են Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը և Լիտվայի ներկայացուցիչ Էմեանուելիս Զնիգերիսը: Հոկտեմբերի 9-ին քվեարկության առաջին երկու փուլերի ընթացքում թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չէր ստացել, ինչի հետևանքով քվեարկությունը տեղափոխվեց երրորդ փուլ, որտեղ արդեն վեհաժողովի նախագահ կընտրվի պարզ մեծամասնություն ստացած թեկնածուն:

Քվեարկության առաջին երկու փուլերի արդյունքներով էլ ավելի շատ ձայներ է հավաքել Կիպրոսի ներկայացուցիչը, ում թեկնածությունը պաշտպանում է նաև հայկական պատվիրակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում