Անկարայում ոստիկանությունը ցրել է իշխանությունների կողմից արգելված հանրահավաքը

Անկարայում ոստիկանությունը ցրել է իշխանությունների կողմից արգելված հանրահավաքը

Անկարայի ոստիկանությունը ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել իշխանությունների կողմից արգելված ակցիայի մասնակիցներին ցրելու համար, որը նվիրված էր երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչության երկրորդ տարելիցին: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Evrensel պորտալը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

2015 թվականի հոկտեմբերի 10-ին երկու մահապարտ ահաբեկիչների կողմից Անկարայի երկաթուղային կայարանի շրջանում իրականացված պայթյունների հետեւանքով զոհվեցին երկրի հարավ-արեւելքում բռնության ծավալման դեմ հանրահավաքի 102 մասնակիցներ, որտեղ 2015 թվականի հուլիսից վերսկսվել է հակամարտությունը Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի մայրաքաղաքի դատախազության հայտարարության համաձայն, ահաբեկչությունը կազմակերպվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թուրքական բջջի կողմից:

Չնայած այն բանին, որ զանգվածային ակցիան արգելված էր, հանրահավաքի շուրջ 150 մասնակիցներ փորձել են ճեղքել ոստիկանության շրթան եւ հասնել ահաբեկչության կատարման վայր: Ձերբակալվել է առնվազն յոթ մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում