Թուրքիան խստացրել է պահանջները ՌԴ-ից ներմուծվող գյուղարտադրանքի նկատմամբ

Թուրքիան խստացրել է պահանջները ՌԴ-ից ներմուծվող գյուղարտադրանքի նկատմամբ

Թուրքիան հայելային միջոցներ է ձեռնարկել՝ խստացնելով պահանջները Ռուսաստանից ներմուծվող գյուղատնտեսական արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ: Այդ մասին, ինչպես հոկտեմբերի 10-ին հայտնել է Haberturk հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի առեւտրի եւ մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:

«Ռուսաստանը առեւտրական ներկայացուցչության եւ հյուպատոսարանի հավաստիացումների առկայություն է պահանջել Թուրքիայից ներմուծվող մի քանի ապրանքների համար: Մեր նախարարությունը որոշում ընդունեց համանման պահանջ սահմանել Ռուսաստանից ներկրվող ինը տեսակի գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ: Թուրքիան հայելային միջոցներ ձեռնարկեց»,-նշել է նա:

Ներկայում հանված են Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման գրեթե բոլոր սահմանափակումները, բայց լոլիկի ներկրման արգելքը դեռեւս պահպանվում է: Սակայն, ինչպես հոկտեմբերի սկզբին հայտարարել է Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, թուրքական լոլիկի մատակարարումները կսկսվեն 2017 թվականի վերջին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում