Նախարար Իգնատի Առաքելյանը մսի շուկայում արտառոց ոչինչ չի տեսնում

Նախարար Իգնատի Առաքելյանը մսի շուկայում արտառոց ոչինչ չի տեսնում

Հայաստանում տավարի մսի գնի թանկացումը հիմնականում կապված է շուկայում անասնակերի թանկացան հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` խոզի եւ ոչխարի մսի գնի թանկացումն էլ կապված է արտահանման կրկնապատկման հետ:

«Այս տարի 12000 գլխով ավելի ոչխար է արտահանվել Հայաստանից: Մսի շուկայում այսօր որեւէ արտառոց բան չի կատարվում, այնպես որ պետք չէ ավելորդ պանիկա ստեղծել»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ տավարի միսը հիմնականում թանկացել է 100-150 դրամով, խոզի միսն էլ միջազգային շուկայում եւս թանկացել է, որն էլ իր ազդեցությունն է ունենում մեր շուկայի վրա: Իգնատի Առաքելյանը չթաքցրեց, որ այս տարին բարենպաստ չէր դաշտավարության համար: «Մեր գյուղացիական տնտեսություններն այսօր ապահովված են անհրաժեշտ քանակի կերով: Եթե խնդիր լինի, մենք անպայման հարցը կլուծենք ներմուծման միջոցով»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում