Կատալոնիայի իշխանությունները «խորհրդանշական ակտ» են համարում անկախության հռչակումը

Կատալոնիայի իշխանությունները «խորհրդանշական ակտ» են համարում անկախության հռչակումը

Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, ինչպես նաեւ այլ քաղաքական գործիչների կողմից անկախության հռչակագրի ստորագրումը խորհրդանշական ակտ է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը:

«Ստորագրումը խորհրդանշական ակտ է, որի օգնությամբ մենք բոլորս հավաստեցինք անկախություն հռչակելու մեր հանձնառությունը»,- ասել է Տուրուլը TV3 կատալոնյան հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա նաեւ կոչ է արել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ նշանակել Կատալոնիայի իշխանությունների հետ բանակցությունների «օրը, վայրը եւ ժամանակ»:

Քաղաքական գործիչը նաեւ հայտարարել է՝ եթե Իսպանիայի կառավարությունը գործի դնի Սահմանադրության 155-րդ հոդվածը, դա կնշանակի, որ «նրանք չեն ցանկանում երկխոսություն վարել, իսկ մենք կկատարենք մեր պարտավորությունները»: Այդ հոդվածը թույլ է տալիս Կատալոնիային մասնակիորեն զրկել ինքնակառավարումից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում