Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր ունի սուբսիդավորելու օրգանական պարարտանյութի արտադրությունը

Գյուղատնտեսության նախարարությունը ծրագիր ունի սուբսիդավորելու օրգանական պարարտանյութի արտադրությունը

Հայաստանը օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ պոտենցիալ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ նախարարությունը Հայաստանում օրգանիկ պարարտանյութերի ծավալների ավելացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում: «Հայաստանում արտադրված օրգանիկ պարարտանյութը եւս կարող է մրցունակ լինել. այդ դեպքում ինչո՞ւ սուբսիդավորենք քիմիականը, եթե կա օրգանականը»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով` նախարարությունը ծրագրեր ունի օրգանիկ գյուղատնտեսությունը դարձնելու առանձին ուղղություն: «Այն կարող է որոշ համայնքներում զարգացնել ագրոտուրիզմը»,– նշեց նախարարը:

Անդրադառնալով օրգանական մեղրի արտադրությանն ու արտահանմանը՝ Իգնատի Առաքելյանն ընդգծեց, որ վերջնական փաստաթղթավորման եւ ներմուծող երկրների կողմից հավաստագրման հարցի լուծումից հետո նոր օրգանիկ մեղրը կարտահանվի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում