«Փաստ». Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում

«Փաստ». Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում

Հայաստանում 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով: Վայոց ձորի մարզի Հորբատեղի համայնքը դրանցից մեկն է: Շուրջ 250 բնակիչ ունեցող գյուղում անհիշելի ժամանակներից տրանսպորտ չի գործում: «Ծայրամասային գյուղ ենք, տրանսպորտ չի աշխատում: Մենք չգիտենք` տրանսպորտն ի՞նչ բան է»,– «Փաստ»-ի հետ զրույցում ասել են համայնքի բնակիչները:

Տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է հատկապես դպրոցականների համար: Ավագ դպրոց Հորբատեղիում չի գործում: Դպրոցը Հորբատեղիից 5–7 կիլոմետր է հեռու:

Հենց այսքան ճանապարհ են ստիպված ամեն օր ոտքով հաղթահարում այս համայնքի դպրոցականները կրթությունը հարևան` Արտաբույնքում շարունակելու համար: Բարեկարգ ճանապարհների և կանոնավոր տրանսպորտի բացակայության պայմաններում երեխաների մեծ մասի համար ավագ դպրոցն անհասանելի է:

«Տրանսպորտի պատճառով երեխաները կրթությունը չեն կարողանում շարունակել, գնալ–գալ չկարողանալու պատճառով երեխաները նստում են տանը»,– ասել է համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը:

Վերջինս հայտնել է, որ երթուղայինի չաշխատելու հիմնական պատճառը գյուղի քարուքանդ ճանապարհներն են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում