«Հրապարակ». ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ

«Հրապարակ». ԿԳ նախարարի՝ Քեմբրիջում սովորած դուստրը ցանկանում է փաստաբան դառնալ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի դուստրը՝ Էլեոնորա Մկրտչյանը, ցանկանում է փաստաբան դառնալ։

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նա մասնագիտությամբ իրավաբան է, սովորել է Քեմբրիջի համալսարանում, աշխատում է Կենտրոնական բանկում։ 1 տարի սովորել է Փաստաբանների դպրոցում և, ավարտելով՝ օրերս մասնակցել է Փաստաբանների պալատի որակավորման հերթական քննություններին, որի արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերին։ Քննությունները մեկնարկել են հոկտեմբերի 10-ից, անցկացվում են 3 փուլով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում