«Ժամանակ». Շուրջ 300 նախկին աշխատակից դատի են տվել «Արդշինբանկին»

«Ժամանակ». Շուրջ 300 նախկին աշխատակից դատի են տվել «Արդշինբանկին»

200-300 նախկին աշխատակիցներ դատի են տվել «Արդշինբանկին» 2005-2010 թվականներին իրենց չօգտագործված արձակուրդի դիմաց չվճարելու համար։ Նրանք արդեն աշխատում են այլ բանկերում և թերևս օրենքին ավելի լավ ծանոթանալուց հետո որոշել են հետ ստանալ իրենց գումարները։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:

«Բանն այն է, որ 2005-2010թթ., երբ բանկն իր աշխատակիցներին ուղարկել է արձակուրդ, ինչ-ինչ պատճառներով, ծանրաբեռնվածությունից ելնելով, արձակուրդից հետ է կանչել աշխատակիցներին, սակայն չի վճարել չօգտագործած արձակուրդի օրերի համար, ինչը Աշխատանքային օրենսգրքի հստակ պահանջ է»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում