Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի հարկերից, տուրքերից ու գույքահարկից

Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ հանձնարարական տվեց: «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Հաշվի առնելով նշված մեքենաների՝ էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների խթանի անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչներով մեքենաների՝ ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից և տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը, հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում