AM | RU
USD
EUR
RUB

Արփինե Հովհաննիսյանը մանրամասնել է ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի ղեկավարի հրաժարականի պատճառը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի հրաժարականը պայմանավորված է նրանով, որ խմբում նրա առաջարկը սատարում չի ստացել: «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվել հոկտեմբերի 11-ի ԵԺԿ խմբի նիստում, որն էլ հանգեցրել է Ֆիշերի հրաժարականին: «Երեկ առավոտյան քվեարկության էր դրվել մի շատ հետաքրքիր ձևակերպմամբ հարցադրում: Մասնավորապես, որ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով Ստելլա Կիրյակիդիսի օգտին, խախտել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գոյություն ունեցող այն պայմանավորվածությունը, որի համաձայն՝ խմբերը միմյանց թեկնածուների օգտին են քվեարկում: Ըստ էության, դրա շնորհիվ է ընտրված նախագահ դառնում այն թեկնածուն, ում առաջադրում է այս կամ այն խումբը: Նպատակը մեկն էր, որպեսզի հունվարին ԵԺԿ խումբը թեկնածու առաջադրի` չնայած նրան, որ լինելու է սոցիալիստների խմբի հերթը»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

ԵԺԿ խմբի մի խումբ լոբբիստական ուղղություններ` խմբի ղեկավար Աքսել Ֆիշերի գլխավորությամբ, համարել են, որ Ստելլա Կիրյակիդիսը ԵԺԿ խմբի թեկնածուն չէ, քանի որ ԵԺԿ խմբում քվեարկության արդյունքում նրանից 5 քվե ավելի էր ստացել Էմանուելիս Զինգերիսը: Ընթացակարգի համաձայն` Կիրյակիդիսը իրավունք ուներ չհանելու իր թեկնածությունը, ինչը և նա արել է ու դարձել ԵԽԽՎ նախագահ: Դրա համար էլ խումբը թեժ քննարկում էր սկսել, թե պայմանավորվածություն է խախտվել ու հարցը դրվել է քվեարկության: «Շատ թեժ քննարկումներ եղան, որի ժամանակ քվեարկություն եղավ ու 26/ 24 հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել: Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ մենք արձանագրեինք, որ տեղի է ունեցել խախտում, ու այդ դեպքում նա կառաջադրեր իր թեկնածությունը ԵԺԿ խմբից հունվարին: Բայց քանի որ իր առաջարկը չանցավ, ստեղծվեց իրավիճակ, երբ ինքը որոշեց, որ պետք է հրաժարական տա»,-եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

Հոկտեմբերի 10-ին 132 քվեով ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ստելլա Կիրյակիդիսը` չնայած բոլոր աննախադեպ ճնշումներին, որ առկա են եղել ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից: Նրա մրցակից Էմանուելիս Զինգերիսը ստացել է 84 քվե:

Լրահոս
ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր Նոր կառուցվելիք «ԶԱՌ» ռազմական կենտրոնում ծրագրվում է հաջորդ տարի անցկացնել զորավարժություններ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է նախարարի ներկայացրած հարցումների տվյալները Երեք կուբացիներ առանձնապես խոշոր գումար են հափշտակել համերկրացիներից ՀՀ- ով ԱՄՆ մեկնումը կազմակերպելու պատրվակով Իրանը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում շարունակել խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները Հայկազյան հայագիտական հանդեսը տոնում է 37-րդ ծնունդը Փորձաքննված բրինձը պոլիմերային ծագում չունի. բրնձի շուկայում իրականացված միջոցառումներն ավարտական փուլում են Հայ-թուրքական արձանագրությունների մասին Նալբանդյանի հայտարարությունը լայն արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման արդյունքները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակի հետ Չինական ընկերությունը հետաքրքրված է ճանապարհաշինական ծրագրերով Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում Ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի և եվրոպական գործընկերների հարաբերությունների օրակարգում է Բնապահպանության փոխնախարարը հանդիպել է Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Հայաստանում գազի սպառման ծավալները 2017-ի 11 ամիսներին աճել են ՆԱՏՕ-ն գոհ է Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից. Ռոզարիա Պուգլիսի ՀՀ վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ քննարկել է Հայաստան- Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր Վիեննայում Ադրբեջանը հրաժարվեց միանալ համանախագահող երկրների հայտարարությանը. ՀՀ ԱԳ նախարար Էներգետիկայի ոլորտի բարեփոխումներով հնարավոր կլինի օգոստոսին կուտակել էներգիա, դեկտեմբերին` սպառել Այս օրերին երկնքում Գեմինիդների ասուպային հոսք կդիտվի ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Հունաստանի հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Ռուսաստանը նախատեսել է ներդրումներ իրականացնել Մեղրիի ազատ տնտեսական գոտում Մամուլի հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը հորդորել է Թուրքիային ազատել բանտարկված լրագրողներին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին Խորհրդարանը վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը Էրդողանն իսլամական աշխարհին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք Եթե դուք չխառնեք, մեր հարաբերությունները, շատ լավ կլինեն Սեյրան Սարոյանի համար Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունն անակնկալ չի եղել Ադրբեջանական բանակը կմասնակցի երկրի ներսում ցույցերի ցրմանը Հայաստան կայցելելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Հայկական ապրանքը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շուկայում. Բաբկո Արցախի խորհրդարանը կգումարի հերթական լիագումար նիստը Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 239 տոկոսով ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Գազպրոմ Արմենիա»-ի 2018-2020 ներդրումային ծրագրին ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan