Նախկին բանտարկյալների և գործազուրկների համար պետությունը մասնագիտական ուսուցում կապահովի

Նախկին բանտարկյալների և գործազուրկների համար պետությունը մասնագիտական ուսուցում կապահովի

Կառավարությունը նախկին բանտարկյալների համար մասնագիտական ուսուցում կազմակերպելու ծրագիր կիրականացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 12-ի նիստում։

Ուսուցմանը կկարողանան մասնակցել նաև գործազուրկներն ու նրանք, ում աշխատանքից ազատում է սպառնում։ Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 45 մլն դրամ։ Ծրագիրը նախատեսված է 500 մարդու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում