AM | RU
USD
EUR
RUB

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա. Շավարշ Քոչարյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում որևէ դրական միտում չկա, որը թույլ կտար խոսել առաջընթացի մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք նախագահների հանդիպման համար միջազգային հանրությունից հայկական կողմը ստացել է ռազմական գործողություններ չսկսելու երաշխիքներ՝ փոխնախարարն ասաց, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել: «Հիշեցնեմ մի բան, որն այսօր շատ է շահարկվում, խոսքը վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Իրականում կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա ըստ էության Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994-ին ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման համաձայնագիր՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Եվ կա շատ պարզ տրամաբանություն, դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի ամրապնդումը հայկական կողմի նախապայմանը չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից՝ համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը: «Ի՞նչպես կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից՝ արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն: Նա կարող է ստորագրությունը դնել համաձայնության տակ և վաղը չկատարել, ինչի ապացույցն են հենց այդ նույն համաձայնագրերի խախտումները»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, ունե՞նք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողությունները չի վերսկսի, Շավարշ Քոչարյանը նշեց. «Իհարկե չունենք, ավելին, բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր դրանից չի հրաժարվում»:

Հարցին, այդ պարագայում ո՞րքանով է նպատակահարմար գնալ բանակցությունների՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ միշտ պետք է գիտակցել, երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ապա կա երկու հարթություն՝ մեկը վերաբերում է նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, դա նաև եռանախագահների առաքելությունն է, մյուսը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: «Այս երկու հարթությունները միմյանց հետ սերտ կապված են ու հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ տեսակետից, պետք է հստակ գիտակցենք, քանի որ շատ անգամ մոտեցումն այսպիսին, թե գնում են հանդիպման՝ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք դա դեռևս այդպես չէ և առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որն իր հերթին նշանակում է վերջ տալ սադրանքներին: Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

Լրահոս
Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայում Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ. ԱՀ ՊԲ Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին Մեքսիկացի պատգամավորները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan