AM | RU
USD
EUR
RUB

Համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է ֆիքսեն կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը տանիքների գունային լուծումների վերաբերյալ վարչապետի կողմից տրված հանձնարականի շրջանակում որոշման նախագիծ ներկայացրեց: Նա նշեց, որ փոքր-ինչ ավելի ընդլայնված են մոտեցել այս հարցին և ոչ միայն կտուրների գունային լուծումների վերաբերյալ, այլ առհասարակ միջավայրից թելադրվող՝ ճակատների, ֆասադների ոճային, դեկորային լուծումների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել:

«Այս քայլից հետո տեղական ինքնակառավարման մարմինները կտան իրենց առաջարկները: Մինչև տարվա վերջ քաղաքաշինական հատուկ կարգավորման բոլոր տարածքներում, հայտնի քաղաքներում և մայրուղային հարակից գյուղերում մենք կհաստատենք երաշխավորված գունային լուծումների ռեեստրը, տարբերակները: Այժմ մի փոքր զգույշ ենք գույները ֆիքսելուց, դա կանենք մոտակա երկու ամսվա ընթացքում, որովհետև ցանկանում ենք ուսումնասիրել շուկան, որպեսզի հանկարծ տնտեսվարողների արտադրանքի գույների հետ կապված թելադրող իրավիճակում չհայտնվենք, բայց մինչև տարեվերջ մենք այս խնդիրը կլուծենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Այսպիսով, Նարեկ Սարգսյանն ասաց, որ համայնքները ցանկացած նախագիծ հաստատելիս պետք է պարտադիր ֆիքսեն միջավայրից թելադրվող կտուրների գույները և ֆասադների ոճային լուծումները:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Պարոն Սարգսյան, մենք այդ խաղի կանոնները ձևակերպելու ժամանակ հաշվի ենք առնում, չէ՞, որ մենք ներդրողին, շինարարին չսահմանափակենք, հստակ ձևակերպենք, որ տեղերում վարչարարության ավել առիթ չտանք»,- ասաց նա, իսկ նախարարը պատասխանեց՝ միանշանակ:

Վարչապետը կոչ արեց դրան հատուկ ուշադրություն դարձնել, որպեսզի ինքնարժեքի թանկացման չբերի, ազատության աստիճանը չսահմանափակի:

Լրահոս
Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր Արցախը ողջունում է Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի մտադրությունը Նյու Յորքում ահաբեկչության փորձի հետևանքով երեք հոգի թեթև մարմնական վնասվածքներ են ստացել ՊՆ-ում Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդման վերաբերյալ քննարկում է անցկացվել Նախագահն ընդունել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշյան համաժողովների գլխավոր քարտուղարին Ռաֆայել Իսախանյան. «Հայաստան-Ադրբեջան խաղաղության քաղաքացիական պլատֆորմ»-ը խաբեություն է Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից Էյջի Տագուչին Հայաստանի բազմավեկտոր քաղաքականությունը առավելություն է համարում ճապոնական ընկերությունների համար Հանձնարարվել է խստորեն վերահսկել երկարացված ժամկետներով շինթույլտվություններով աշխատանքների համար սահմանված ժամանակացույցերի պահպանումը «Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրից մեկ օրում հրաշքներ սպասելը միամտություն է Հայաստանում ծրագրեր են մշակվում հնագիտական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ Գևորգ Կոստանյանն անհրաժեշտություն է համարում ընտանիքում բռնության դեմ պայքարի մասին օրենքի ճիշտ կիրառումը ՀՀ նախագահը դրել է համայնքների առավել արդյունավետ կառավարման խնդիր և տվել հստակ նշաձողը ԱՄՆ-ում ստախոս ԶԼՄ-ները դուրս են եկել վերահսկողությունից. Թրամփ ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է ընտրական տեղամասերում. «Ելք» դաշինքն ընդունում է ՀՀԿ-ի իշխանությունը Մեկնարկել է տարվա լավագույն մարզիկների ընտրության քվեարկությունը ԿԳՆ-ն նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք Որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում, թե դրանք անպայմանորեն կթանկանան Թբիլիսիում մեկնարկել են հայ ժամանակակից երաժշտության օրերը Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանում առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ Արմեն Ռուստամյանը կարևորում է համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների մասին բարձրաձայնելը Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը Էրդողանից բարոյականության դասեր չպետք է քաղեմ. Իսրայելի վարչապետ Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին Հայաստանը միջազգային գիտական հարթակում նախանձելի հաջողություններ է գրանցում Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է Հենրիխ Մխիթարյանը ուզում է խոսել Մոուրինյոյի հետ իր ապագայի մասին Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա Աճում է քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցությունն իրավական ակտերի մշակման գործընթացում Ախուրյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում Հաջորդ տարի կստեղծվեն մարզերի զարգացման հիմնադրամներ. զարգացման ծրագրերը կազմելու են տեղի մասնագետները Անհրաժեշտ է որդեգրել համայնքների զարգացման նորարարական մոտեցումներ Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել Մինսկում և Բաթումում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan