AM | RU
USD
EUR
RUB

«System of A Down»-ի տղաների նվիրատվությունը կօգնի հոգալ Հայաստանում ապրող անապահով երեխաների ու ծերերի կարիքները

Աշխարհահռչակ երաժիշտ, «System of A Down» խմբի անդամ Սերժ Թանկյանն «Օրրան» բարեգործական կազմակերպությանն է նվիրաբերել իր կիթառը, որով հանդես է եկել վերջին համաշխարհային շրջագայության ժամանակ: Այն հոկտեմբերի սկզբին ԱՄՆ Գլենդել քաղաքում կայացած «Օրրան»-ի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքի ժամանակ վաճառվել է տասնյոթ հազար դոլարով: Նվիրատվություններ են կատարել նաև խմբի մյուս տղաները: Միջոցառմանը մասնակցել են հայտնի արվեստագետներ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, որոնք համախմբվել են «Օրրան»-ի շուրջ՝ օգնելու Հայաստանի կարիքավոր ընտանիքներին:

Ընթրիքն ընթացավ ջերմ և աշխույժ մթնոլորտում, որի արդյունքում հնարավոր եղավ հանգանակել երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար, որը կօգնի «Օրրան»-ին՝ շարունակել տրամադրել սննդի, կրթական, հոգեբանական, սոցիալական, բժշկական համալիր ծառայություններ իր երևանյան և վանաձորյան կենտրոններ հաճախող 300 կարիքավոր երեխայի և 100 միայնակ տարեցի:

Միջոցառման ավանդական մաս կազմող կենդանի աճուրդի նմուշներն այս տարի բազմաթիվ էին և բազմազան: Աճուրդի հաջող իրականացման մեջ իրենց ներդրումն ունեցան «System of A Down» խմբի անդամները, որոնք վաճառքի համար նվիրաբերել էին թանկարժեք առարկաներ: Շավո Օդադջյանի նվիրաբերած արծաթե վզնոցը հնարավոր եղավ վաճառել երկու հազար դոլարով: Ջոն Դոլմայանի նվիրաբերված ձայնապնակը, որը նկարազարդվել էր վերջինիս կողմից, վաճառվեց տասնվեց հազար հինգ հարյուր դոլարով:

Իսկ Սերժ Թանկյանը նախորդ տարի ևս «Օրրան»-ին նվիրաբերել էր իր կիթառը, որով նա 2015թ.-ին նվագել էր Հանրապետության հրապարակում կայացած համերգի ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բարեգործական ընթրիքի հաջող կայացման առթիվ նշել է. «Օրրանի ընթրիքը գալիս է փաստելու այն, որ աշխարհասփյուռ հայությունը, օվկիանոսի որ ափում էլ բնակվի, միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել հայրենիքում ապրող կարիքավոր ընտանիքներին: Ոգեշնչող է տեսնել այսքան մարդկանց, որոնք, լինելով տարբեր ոլորտներից, համախմբվել են Օրրանի շուրջ, որպեսզի ծայրահեղ սոցիալական պայմաններում հայտնված փոքրիկներն ու տարեցներն ունենան անհոգ կյանք»:

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ: Յուրաքանչյուր տարի Հայաստանում և ԱՄՆ-ում տեղի է ունենում Օրրանի բարեգործական ընթրիքը, որի ընթացքում հանգանակվում են անհրաժեշտ դրամական միջոցները՝ շարունակելու կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությունը:

Լրահոս
Լատիշ դեռահասը կացնով մարդկանց վրա է հարձակվել Շվեյցարիայում Արմեն Ամիրյանն արձագանքել է Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանություններին Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սպայկ» հրթիռներ և ականանետեր, պատասխանը լինելու է ցավոտ. ԱՀ ՊԲ Ժամկետային զինծառայողի մահվան առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է պաշտոնատար անձ Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ԵԱՀԿ համաժողովին Մեքսիկացի պատգամավորները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 23 Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին «Ախալքալաքի օրը» ընտրությունների պատճառով կրկին հետաձգվեց Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին Ամփոփվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացած համապետական երրորդ շաբաթօրյակի արդյունքները Երևանի մերձակայքում նախատեսվում է աղբի վերամշակման գործարանի կառուցում Աղբ թափողները խիստ կպատժվեն. Վարչական իրավախախտումների մասին օրենքն ուժի մեջ պետք է մտնի հունվարի 1-ից Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Սամվել Գասպարյանը Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն է Մյունխենում անցորդների վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքը Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է ձերբակալվել ՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ ՌԴ Արմավիր քաղաքում սպանության կասկածանքով երկու հայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Սիրիական բանակը հայտարարել է Իսրայելի հարձակման մասին Ռուսաստանցի փորձագետը անհնարին է համարում ղարաբաղյան հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը Բաքվում Հայաստանի դրոշով մեքենան խառնաշփոթ է առաջացրել ադրբեջանցիների շրջանում ԵՄ-ն անհնար է համարում Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայումը Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու Թրամփի հայտարարությունից հետո Իրանը պատրաստվում է իրավիճակի ցանկացած զարգացման Հայաստանում առաջին անգամ կնշվի Դպրոցական գրադարանների միջազգային օրը Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն Սուրեն Կարայանը և Իգնատի Առաքելյանը Մինսկում քննարկել են հայ-բելառուսական տնտեսական օրակարգը Ղազախստանում ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ զորավարժությունը Արցախում երկու զինծառայող է զոհվել Եգիպտոսում ահաբեկիչների դեմ բախման հետևանքով 58 ոստիկան է զոհվել Ադրբեջանից նավթի արտահանման ծավալները նվազել են 20 տոկոսով Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan