«Չորրորդ իշխանություն». Ծաղիկ Ռուբոն լքել է ԲՀԿ-ն

«Չորրորդ իշխանություն». Ծաղիկ Ռուբոն լքել է ԲՀԿ-ն

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. «Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, որը երկու անգամ Գագիկ Ծառուկյանի փողերով ու աջակցությամբ պատգամավոր դարձավ, հայտնի գիշերից հետո դավաճանեց Ծառուկյանին ու հիմա հոգով-սրտով ու ամբողջ մարմնով տեղավորվել է Սերժ Սարգսյանի գրկում։

Վերջերս Սերժ Սարգսյանը հյուրընկալվել էր Ծաղիկ Ռուբոյի դստերը պատկանող «Ռիբոկ» նորաբաց ակումբում և հիմա ընտանիքով ուր նստում գլուխ են գովում, որ նախագահը եկել էր իրենց ակումբի բացմանը, իսկ վերջինս շշմել է՝ տեսնելով ակումբի ճոխությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում