«Առավոտ». Ադրբեջանի 9 մլն դոլարը ջուրն ընկավ

«Առավոտ». Ադրբեջանի 9 մլն դոլարը ջուրն ընկավ

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն անդրադարձել է այն «սրբազար պատերազմին», որը հանրային դիվանագիտության մակարդակով Հայաստանը տարավ ընդդեմ Բյուլբյուլօղլու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածության։

«Գուցե կոպիտ եմ ասում, բայց ժարգոնային լեզվով ասած՝ մենք նրան փչացրեցինք»,- ասել է Արման Նավասարդյանը։ Հանրային դիվանագիտական հարթակին միացել է նաև ՀՀ ԱԳՆ-ն, ինչն Արման Նավասարդյանը դրական է համարում։

«Չօգնեցին անգամ այն հսկայական գումարները, որոնք դրել էր Ադրբեջանը, առաջին փուլի համար՝ 5 մլն դոլար, երկրորդ փուլի համար՝ 4 մլն դոլար։ Ադրբեջանական 9 մլն դոլարը ջուրն ընկավ»,-ասել է Նավասարդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում