«Ժողովուրդ». «Սլավ գրուպ»-ն ընկել է դատարանի դռները

«Ժողովուրդ». «Սլավ գրուպ»-ն ընկել է դատարանի դռները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը ընկել է դատարանի դռները՝ քաղաքացիներից գումարներ պահանջելով:

«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ 2017 թվականին պատգամավորին պատկանող ընկերությունը դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացի Արմեն Սիմոնյանից գումար է պահանջում, իսկ ահա գումարի չափը կազմում է մոտ 1 միլիոն 730 հազար 500 դրամ:

«Նկատենք, որ պատգամավորին պատկանող ընկերությունը այսքանով չի բավարարվել և միջնորդություն է ներկայացրել դատարան, որ քաղաքացու գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը դատավոր Տիգրան Գրիգորյանը բավարարել է մասնակի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում