Եթե ընտանիքի մի անդամը բողոքում է մյուս անդամի դեմ պետությանը, ուրեմն, ընտանիքը որպես մի ամբողջություն խարխլվում է

Եթե ընտանիքի մի անդամը բողոքում է մյուս անդամի դեմ պետությանը, ուրեմն, ընտանիքը որպես մի ամբողջություն խարխլվում է

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծին:

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

Ընտանեկան բռնության դեմ օրենքը չընդունողների տեսակետներին ծանոթանալուց հետո, կարելի՞ է հասկանալ նրանց գաղափարները և ապա նոր քննադատել կամ ծաղրել.

Փորձեմ ձևակերպել նրանց դիրքորոշումը. եթե ընտանիքի մի անդամը բողոքում է մյուս անդամի դեմ պետությանը, ուրեմն, ընտանիքը որպես մի ամբողջություն խարխլվում է, նրանց համատեղ կյանքը, ընդհանուր կյանքը հարցականի տակ է դրվում։

Ու դրա մեջ տրամաբանություն կա, իրոք, եթե ոստիկանը դառնում է կնոջ ու տղամարդու, ծնողի ու զավակի մեջ հաշտարար, կամ նրանցից մեկին պատժող, ուրեմն, փոխադարձ վստահությունը փլվում է ու ընտանիք հասկացությունը վերանում։ Պատկերացնենք մի ընտանիք ուր զավակը բողոքել է ծնողի դեմ, կամ կինը ամուսնու դեմ, ոստիկանը եկել բռնել դատել է նրանց, դրանից հետո ինչպե՞ս է ընտնիքը համատեղ ապրելու, մանավանդ եթե երեխայի պահանջով ծնողին պատժեն, ինչպե՞ս է շարունակվելու այդ ընտնիքի կյանքը, չէ՞ որ երեխայի համար ծնողները հեղինակություն են, ու երբ ոստիկանը պատժի ծնողին, այդ հեղինակությունը փլվում է ու տեղը զբաղեցնում ոստիկանը։ Խնդրեմ, օրենքի կողմնակիցներին հարց՝ դուք կո՞ղմ եք որ ծնողի տեղը ոստիկանը զբաղեցնի հեղինակության տեղը, և եթե կողմ եք, տեղյա՞կ եք թե ինչ բռնություններ են անում ոստիկանները, ոստիկանատներում խոշտանգումների հետևանքով ինչքան մարդ է սպանվել։ Այսինքն, Օրենքի դեմ հանդես եկողները օրենքի մեջ տեսնում են ընտանիքի քայքայման սպառնալիք և, պետք է ընդունել, որ իրոք այդ սպառնալիքը կա։ Միակ խորհուրդը ամուսններին բաժանվելն է, պետք է բաժանվեն։ Իսկ զավակնե՞րը, բնականաբար այլևս ծնողները նրա համար հեղինակություն չեն, ու ընտնիքի կյանքը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Ուրեմն, պետք է մտածել երեխաներին այլ տեղ տեղափոխելու մասին։ Այն հաստատությունները, որոնք կան Հայաստանում, ընտանիքից ավելի ապահով կյանք չեն խոստանում երեխաներին, սա էլ մի փակ թեմա է, թե ինչ սեքսուալ ու այլ տիպի բռնություններ են տարածված երեխաների կացարաններում։

Խնդրեմ, բանավեճի թեմա, նրանք ովքեր կողմ են ընտանեկան բռնության դեմ օրենքին, թող ոչ թե լղոզեն հարցը թե օրենքը ընտանիքը չի քայքայում, այլ հստակ ասեն՝ որտեղ ընտանիքը խոչընդոտում է մարդու իրավունքը, էդ ընտնիքը ապամոնտաժելու ենթակա է։ Բայց եթե սա ընդունեն, ապա հարց է առաջանալու, եթե ապամոնտաժվեց, երեխան ուր է գնալու, դուք համաձա՞յն եք, որ այն հաստատությունը գնա որտեղ երեխային շատ ավելի դաժան կյանք է սպասում։ Օրենքի կոտեքստն է՝ պետությունը պաշտպան է ճնշվածների, նաև ընտնիքի ներսում, բայց պետությունը հազարավորներին ինքը ճնշելով՝ բանտերում, այլ փակ հաստատություններում, մարդկանց աղքատացնելով, նրանց կրթությունից ու առողջապահությունից զրկելով, մի երկու կոպեկ գործազրկության նպաստ էին տալիս, դա էլ կտրելով, հիմա եկել, իրոք արտաքին պարտադրանքով, մտնում է ընտնիքի մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում