Հայաստանը հայտ է ներկայացրել՝ հյուրընկալելու աղետների ռիսկերի նվազեցման թեմայով տարածաշրջանային համաժողով

Հայաստանը հայտ է ներկայացրել՝ հյուրընկալելու աղետների ռիսկերի նվազեցման թեմայով տարածաշրջանային համաժողով

Վերջին տարիներին Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման ոլորտում արձանագրված առաջընթացը եւ նվաճումները տեսանելի եւ ճանաչելի են այս տարածաշրջանում, ինչպես նաեւ գլոբալ մակարդակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ ընդգծելով, որ դրա վառ ապացույցներից է հայկական պատվիրակության մասնակցությունը միջազգային համաժողովների, ինչպես նաեւ դրանց հյուրընկալումը Հայաստանում:

«2018 թվականի համար Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու եւս մի տարածաշրջանային՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում ասիական տարածաշրջանի պլատֆորմի համաժողովը»,-տեղեկացրեց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ այս կերպ Հայաստանը հերթական քայլը կկատարի՝ ամրապնդելու իր տարածաշրջանային դերակատարումն առկա ոլորտում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում